Բեսթ Դոք փաստաթղթաշրջանառության համակարգ
Բեսթ Դոք փաստաթղթաշրջանառության համակարգը ապահովում է փաստաթղթերի կառավարման ողջ շրջանառությունը՝ միաժամանակ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մեջ ներառելով ավանդական գործավարությունը:
Բեսթ Դոք-ն ապահովում է էլեկտրոնային փաստաթղթերի, աշխատանքային գործընթացների, հրամանների արդյունավետ կառավարումը, ինչպես նաև նմանատիպ այլ համակարգերի հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումը:
ԲեսթԴոք փաստաթղթաշրջանառության համակարգը թույլ է տալիս`
- փաստաթղթերի էլեկտրոնային արխիվի ստեղծում
- թղթային շարժի նվազեցում
- աշխատանքի արագության խթանում
- աշխատանքի արդյունավետության բարձրացում
- կատարողական կարգապահության բարձրացում
- համակարգված վերահսկողություն
ԲեսթԴոք փաստաթղթաշրջանառության համակարգի առավելությունները՝
- Մուտքագրել, խմբագրել փաստաթղթեր
- Խմբագրել մուտքագրված փաստաթղթերը
- Դիտել ստացված փաստաթղթերը
- Դիտել փաստաթղթերն ըստ համակարգման տակ գտնվող ստորաբաժանումների
- Մուտքագրել հանձնարարականներ
- Դիտել տրված և ստացված հանձնարարականները
- Դիտել տրված և ստացված զեկույցները
- Մուտքագրել հանձնարարականներ՝ առանց հիմք հանդիսացող փաստաթղթի առկայության
- Մուտքագրել զեկույցներ
- Դիտարկել կատարողների կողմից տրված զեկույցները, ուղարկել զեկույցներ էլ. փոստի միջոցով
- Մուտքագրել պատասխաններ
- Որոնել փաստաթղթեր (մտից և ելից) ըստ մուտքագրված փաստաթղթերի հայտանիշերի
- Ստանալ տարաբնույթ հաշվետվություններ մուտքագրված փաստաթղթերի (մտից և ելից) վերաբերյալ
- Մուտքագրել, խմբագրել և հեռացնել տեղեկատուները
- Ստեղծել հետադարձ կապի համակարգ
- Պլանավորել օրացույց
- Տեղադրել լռելյայնության արժեքներ, բազմալեզվություն և ավելին
ԲեսթԴոք-ն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է, որի բացառիկ հնարավորությունների շնորհիվ Ձեր ընկերությունը կհասնի աշխատանքի լավագույն արդյունավետության: